Բաժիններ՝

Երկրի բնակչությունն Աֆրիկայի շնորհիվ մինչև դարավերջ կարող է հասնել 12.3 միլիարդի

Science պարբերականի փոխանցմամբ` գիտնականները վերանայել են մոլորակի ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ կանխատեսումը: ՄԱԿ-ի ու Վաշինգտոնի համալսարանի մասնագետների իրականացրած նոր հետազոտության համաձայն, հավանական է, որ Երկրի բնակչության 80 տոկոսը մինչև 2100 թվականը կարող է հասնել 9.6-12.3 միլիարդի:

Ընդ որում, նրանք բնակչության ամենամեծ աճն կանխատեսում են աֆրիկյան երկրներում: Սահարայից հարավ ընկած աֆրիկյան երկրներում բնակչության թիվը մինչև դարավերջ կաճի 4 անգամ և կհասնի մոտ 4 միլիարդ մարդու:

Գիտնականները կարծում են, որ մինչև 2050 թվականն Ասիայի երկրներում կբնակվի 5 միլիարդ մարդ, սակայն հետո կգրանցվի ժողովրդագրական անկում: Եվրոպան ու Հյուսիսային Ամերիկան ընդ որում զգալիորեն կնպաստեն բնակչության աճին:

Բացի այդ, հետազոտության տվյալների համաձայն, տարեց մարդկանց հանդեպ աշխատունակ մարդկանց հարաբերակցությունը էականորեն կնվազի աշխարհի բոլոր երկրներում: Ավելի վաղ ժողովրդագիրները կանխատեսել էին, որ բնակչությունը կկայունանա ու կսկսի նվազել, երբ Երկրի բնակչության թիվը կմոտենա 9 միլիարդի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս