Գերմանիայի նախագահն անհնար է համարում Ռուսաստան այցելելը
Deutsche Welle-ի փոխանցմամբ` Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Ռուսաստանի ղեկավարությանը մեղադրել է միջազգային իրավունքն ու մարդու իրավունքները խախտելու մեջ:
Գաուկը կարծում է, որ այդ ամենն անհնար են դարձնում իր պետական այցը Ռուսաստան: Ավելին, նա Մոսկվային մեղադրել է նրանում, որ նա Արևմուտքի կողմից սպառնալիքի պատրվակով սահմանափակում է մյուս ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Գաուկը մանրամասնել է, որ քննադատում է ոչ թե բուն Ռուսաստանին, այլ` նրա ղեկավարությանը: