Ադրբեջանին ծառայելը նշանակում է ծառայել Թուրքիային և ընդհակառակը. Դավութօղլու
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան մշտապես կլինի Ադրբեջանի կողքին.
«Թուրքիան ամեն կերպ կաջակցի Ադրբեջանին` մինչև երկրի կորսված տարածքների լիակատար ազատում և դրանից հետո: Թուրքիան ու Ադրբեջանը գործելու են միմյանց հետ համագործակցությամբ` տարածաշրջանը խաղաղության տարածաշրջանի վերածելու համար:
Ցավալի է, որ ոչ բոլոր երկրներն են դեռ գիտակցում Թուրքիայի ու Ադրբեջանի համագործակցության նշանակությունը: Երկու երկրները մտադիր են հետագայում նույպես համագործակցել ու փոխադարձաբար միմյանց աջակցել միջազգային հարցերում:
Թուրքիան կարձագանքի Ադրբեջանի հանդեպ յուրաքանչյուր անարդար վերաբերմունքին: Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ ջանքերով կհասնեն ավելի մեծ հաջողությունների ապագայում: Մենք սահմաններ չենք տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի միջև: Ադրբեջանին ծառայելը նշանակում է ծառայել Թուրքիային և ընդհակառակը»:
Դավութօղլուն Ադրբեջան է ժամանել այսօր: