Ճապոնիան հետաձգել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Ճապոնիայի կառավարությունը որոշել է վերանայել իր նախկին մտադրությունը և սեպտեմբերի 19-ին նոր պատժամիջոցներ չսահմանել Ռուսաստանի դեմ` կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:
Այդ հետաձգումն արվել է Մոսկվայի արձագանքն ավելի լավ ուսումնասիրելու համար: Այս մասին հայտնել են Տոկիոյում իրազեկ աղբյուրները: Նրանց տվյալներով` նոր պատժամիջոցներն ամեն դեպքում չեղյալ չեն հայտարարվում, դրանց բովանդակության մասին կհայտարարվի ավելի ուշ:
Սրանից առաջ Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր, որ մտադիր է սեպտեմբերի 19-ին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: