Շոտլանդիան կմնա Մեծ Բրիտանիայի կազմում
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Շոտլանդիայի բնակիչները քվեարկել են Մեծ Բրիտանիայից անջատվելու դեմ: Հանրաքվեի արդյունքների համաձայն, երկրի անկախության օգտին է արտահայտվել քվեարկածների 50 տոկոսից էլ պակասը:
France-Presse լրատվական գործակալության տվյալներով` Շոտլանդիայի ինքնիշխանության օգտին քվեարկել է 44.58 տոկոսը, իսկ դեմ` 55.42 տոկոսը: Շոտլանդիայի վարչապետ Ալեքս Սալմոնդը, ով հանդես է գալիս անկախության օգտին, ընդունել է հանրաքվեի արդյունքները:
Հանրաքվեն անցկացվել է երեկ: