Բաժիններ՝

Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանն իր այսօրվա նիստում բանաձև է ընդունել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին, որում ԵՄ-ին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: «Ուկրաինայում իրավիճակի և ԵՄ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների դրության մասին» օրինագծի օգտին քվեարկել է եվրապատգամավորների մեծ մասը:

Դրանում ԵՄ-ին կոչ է արվում շարունակել, ընդլայնել ու ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիաջոցները՝ հասնելու համար ռուսական ֆինանսների ու էկոնոմիկայի լայնամասշտաբ տնտեսական շրջափակմանը, Ռուսաստանին հեռացնել միջուկային համագործակցությունից ու Swift համակարգից, լիակատար բեռնարգելք դնել Ռուսաստան զենքի արտահանման վրա:

Բանաձևում ողջունվում է Ուկրաինայի ու ԵՄ-ի կողմից Ասոցացման համաձայնագրի համաժամանակյա վավերացումը, սակայն ափսոսանք է հարուցում այն, որ Ռուսաստանի գործադրած ճնշումների ու շանատաժի հետևանքով համաձայնագրի տնտեսական մասի գործարկումը հետաձգվել է մինչև 2015 թվականի ավարտը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս