Թուրքիան վավերացրել է TANAP գազատարի նախագծի վերաբերյալ հուշագիրը
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան վավերացրել է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի շուրջ Ադրբեջանի հետ փոխըմբռնման մասին հուշագիրը: Դա հրապարակվել է Պաշտոնաթերթում (Resmi Gazete):
TANAP-ի նախագծի վերաբերյալ այդ հուշագիրը ստորագրվել է 2014 թվականի մայիսի 26-ին, Անկարայում: Դրա վրա իրենց ստորագրություններն են դրել Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը և Ադրբեջանի էներգետիկայի ու արդյունաբերության նախարար Նատիգ Ալիևը:
TANAP-ի նախագիծը նախատեսում է ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով հասցնել մինչև Եվրոպայի սահման: Պլանավորված է խողովակաշարը շահագործման հանձնել 2018 թվականին: Նախագծի արժեքը գնահատվում է 10-11 միլիարդ դոլար: