Բաժիններ՝

Ռուսաստանը զինյալներին սպառազինում է մարտական ավիացիայով ու ՀՕՊ-ի համակարգով. Տիմչուկ

ZN.UA-Ի փոխանցմամբ՝ զինյալներն ու ռուս զինվորականները Դոնեցկի շրջանում ստեղծում են ՀՕՊ-ի էշելոնացված համակարգ, ինչպես նաև ՀՕՊ-ի միջոցներ են կուտակում Լուգանսկի մոտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Տեղեկատվական դիմակայություն» խմբի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:

Նրա խոսքերով՝ Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի շրջաններում գտնվող օդանավակայաններում հավաքվել են Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներ, որոնց վրա բացակայում են տարբերակիչ նշանները: Տիմչուկն ընդգծել է, որ այդ մեքենաները պատրաստվում են ուղարկել Դոնեցկ՝ «Նովոռուսիայի ռազմաօդային ուժերի» տեսքով:

Բացի այդ, նրա տվյալներով, Լուգանսկի շրջանում ծավալվել է ռուսական շարժական ՌՏԿ, ինչպես նաև ՀՕՊ-ի միջոցներ: Որոշակի տվյալներով՝ Դոնբասում գտնվում է 3000-5000 ռուս զինվորական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս