Պորոշենկոյի ամերիկյան այցը Պուտինին ուղղված ուղերձ է. Օբամա
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման լրագրողների հետ զրույցում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ առաջիկա հանդիպումը որակել է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձ:
Օբաման կարծում է, որ Պորոշենկոյի այցը Սպիտակ տուն հանդիսանում է Պուտինին ուղղված յուրօրինակ ուղերձ, որը կփոխարինի հազարավոր բառերի, ինչպես անգլերենով, այնպես էլ ռուսերենով:
ԱՄՆ նախագահն Ուկրաինային շնորհավորել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ համաձայնագրի շնորհիվ Ուկրաինան պարտավորվել է կատարել մի շարք բարեփոխումներ, խթանել ժողովրդավարության զարգացումը, ինչն էլ իր հերթին հիմք կդնի ավելի կայուն ու ծաղկող տնտեսության համար:
Պորոշենկոյի ամերիկյան այցը մեկնարկում է այսօր: Այցի շրջանակներում Պորոշենկոն Սպիտակ տանը հանդիպելու է ԱՄՆ նախագահի հետ և ելույթ է ունենալու ԱՄՆ կոնգրեսում: Պորոշենկոն ԱՄՆ կժամանի Կանադայից: