Երևանի կենտրոնում ծեծել են աղբահավաքության բանվորին և վարորդին. news.am
Երեւանի կենտրոնում սեպտեմբերի 16-ի կեսգիշերին տեղի ունեցած ծեծկռտուքի եւ հնչած կրակոցների գործով նախաքննություն է ընթանում: NEWS.am-ի հետ զրույցում «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ի փոխտնօրեն Հովհաննես Մկրտչյանը հայտնեց, որ վիճաբանող կողմերից մեկն իրենց աշխատակիցներն են եղել՝ 60-ամյա բանվորն ու 30-ամյա վարորդը:
«Մենք ոչ մի մանրամասն չգիտենք, գիտենք միայն, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը 04:00-ին, մեր աշխատողներին հարվածել են, բայց թե ով ում քանի անգամ է խփել, ես տեղյակ չեմ: Չգիտեմ նաեւ, թե մեր աշխատակիցներն ինչ վնասվածքներ ունեն»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ իրենց աշխատակիցներն այդ պահին Լեոյի փողոցում աղբն էին հավաքում:
Մանրամասներն ՝սկզբնաղբյուր կայքում: