Բաժիններ՝

Անդրես Բրեյվիկը հորից պահանջել է դառնալ ֆաշիստ

VG պարբերականի փոխանցմամբ՝ ավելի քան 70 մարդու համար ազատազրկում կրող Անդերս Բրեյվիկը համաձայնվել է հոր հետ շփմանը՝ մի պայմանով, որ նա դառնա ֆաշիստ: Բրեյվիկը բանտից նամակ է ուղարկել հորը և պահանջել, որ նա հրաժարվի սոցիալ-դեմոկրատական համոզմունքներից, միանալ իր ստեղծած ծայրահեղական աջ շարժմանը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ոչ մի կերպ չի շփվի նրա հետ:

Ագրեսիվ բովանդակությամբ այդ նամակում Անդերս Բրեյվիկն իր հորը՝ պաշտոնաթող դիվանագետ Յենսին, անվանում է վախկոտ և թուլամորթ: Բրեյվիկը ցավով նշել է, որ իր ազգականները չեն պատկանում Վիդկուն Կվիսլինգի նացիստական կուսակցությանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ Նորվեգիայի օկուպացման տարիներին, համագործակցել է ֆաշիստների հետ:

Բրեյվիկն ընդգծել է, որ ոչ միայն չի զղջում իրականացրած ահաբեկչության համար, այլև՝ ընդհակառակը. հպարտանում է դրա համար: 2011 թվականի հուլիսի 22-ին Բրեյվիկը պայթյուն էր իրականացրել Օսլոյի կառավարական թաղամասում, ինչի հետևանքով զոհվել էր 8 մարդ:

Նույն օրը նա կրակել է Ուտոյա կղզու երիտասարդական ճամբարի բնակիչների ու հյուրերի վրա՝ սպանելով 69 մարդու: Այդ ամենի համար Բրեյվիկին դատապարտել էին 21 տարվա ազատազրկման՝ անորոշ ժամկետով դա երկարաձգելու հնարավորությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս