Արմեն Աշոտյանը Հռոմում կմասնակցի Բոլոնիայի գործընթացի հետամուտ նիստին

Սեպտեմբերի 17-ից 19-ը Հռոմում կկայանա Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի նիստը, որին որպես համանախագահող երկիր կմասնակցի նաև Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի:

Օրակարգում ընդգրկված են Բոլոնիայի գործընթացի կառուցվածքային բարեփոխումների ներդրման, հարատև կրթության, շարժունության ու միջազգայնացման մասին մի շարք հարցեր:

Նախատեսվում են քննարկումներ Բոլոնիայի գործընթացի ապագայի վերաբերյալ, և այդ համատեքստում ներկայացվելու է Հայաստանի դիրքորոշումը: Անդրադարձ կլինի նաև 2015 թվականին Երևանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների կրթության նախարարների գագաթաժողովին առնչվող կազմակերպչական և բովանդակային հարցերին:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Տեսանյութեր

Լրահոս