Բաժիններ՝

Միջազգային շուկայում հում նավթի կտրուկ գնանկումը լրջորեն կվնասի ՌԴ-ի տնտեսությանը. The Wall Street Journal

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ միջազգային շուկայում հում նավթի կտրուկ գնանկումը լրջորեն կվնասի Ռուսաստանի տնտեսությանը: Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկը: «Սև ոսկին» էական դեր է խաղում երկրի արտահանման գործընթացում:

Ռուս փորձագետները հայտարարել են, որ մեկ բարել նավթի գինը մինչև 98 դոլարի նվազելուն ուժգին հարվածում է ռուբլուն: Երեքշաբթի ռուբլին դոլարի հանդեպ նվազել է մինչև ռեկորդային նոր նվազագույնի:

Մեկ դոլարն այժմ հավասար է մինչև 38.39 ռուբլու: Այս ընթացքում Ռուսաստանում բանկերն ու ընկերություններն արժույթ են գնում, իսկ արտաքին շուկաները շարունակում են փակ մնալ ռուսական ընկերությունների համար:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է, որ պատրաստ է խստացնել արժույթի հանդեպ իր քաղաքականությունը, քանի որ նավթի էժանացումն ու ռուբլու թուլացումը խստորեն հարվածում են սպառողական գներին:

Ռուս տնտեսագետներն ակնկալում են, որ այս տարի դրանք կաճեն 7 տոկոսով: Սակայն այդ ցուցանիշը կարող է աճել, եթե նավթը չթանկանա միջնաժամակետ հեռանկարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս