Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում գործող ահաբեկիչները կարող են հայտնվել Եվրոպայում. Եգիպտոսի նախագահ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երեկ Կահիրեում հանդիպել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ:
Հանդիպման ժամանակ ալ-Սիսին հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրներում գործող ահաբեկչական խմբավորումներն ունեն իրական հնարավորություն՝ Եվրոպա հասնելու համար.
«Այդ ամենն անխուսափելիորեն գնալու է առաջ՝ դեպի Եվրոպա, հատկաապես Միջերկրական ծովի հյուսիսում ընկած երկրներ: Դրա համար էլ ահաբեկչությունն արմատախիլ անելու համար, մեզ համար կարևոր է գործել համաձայնեցված, միջազգային հանրության ընդհանուր ռազմավարության շրջանակներում»:
Խոսելով Գազայի հատվածի վերջին հրադադարի մասին՝ Եգիպտոսի առաջնորդը հայտարարել է Պաղեստինի դեմ ագրեսիան կրկնելու անթույլատրելիության մասին: Սիսին կարծում է, որ պաղեստինյան հարցի չկարգավորված լինելը բարդացնում է ոչ միայն իրենց՝ պաղեստինցիների, այլև՝ իսրայելցիների կյանքը: