Բաժիններ՝

Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է համաներման և Դոնբասի շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենքները

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն ռադան ընդունել է համաներման մասին և Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի առանձին շրջանների կարգավիճակի մասին օրենքները:

Համաներման մասին օրենքը նախատեսում է պատժից ու հալածանքներից ազատել Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի իրադարձություններին մասնակից անձանց: Ինչ վերաբերում է մյուս օրենքին, ապա հակաահաբեկչական գոտում գտնվող Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի մի շարք շրջաններում 3 տարով մտցվում է ղեկավարման հատուկ կարգ:

Համապատասխան օրենքներն Ուկրաինայի Գերագույն ռադայի հաստատմանն էր ներկայացրել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930