Բաժիններ՝

Գերմանիան 40 դեսանտային կուղարկի Իրաքի հյուսիս

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիան Իրաք է ուղարկելու առնվազն 40 դեսանտայինի, որոնք քուրդ զինվորականներին կսովորեցնեն օգտվել գերմանական սպառազինությունից` կապված «Իսլամական պետության» դեմ պայքարի հետ:

Բացի այդ, ընդգծվում է, որ Գերմանիան մտադիր է քրդերին ապահովել գրոհային հրացաններով, հակատանկային միջոցներով ու զրահատեխնիկայով: Դեռ հայտնի չէ դեսանտայինների ուղարկման ստույգ ժամկետը:

Սրանից առաջ հաղորդվել էր, որ Գերմանիան հավելյալ 50 միլիոն եվրո ֆինանսական օգնություն է հատկացնելու Սիրիայի ու Իրաքի փախստականներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս