Մինասի որմնանկարի ճակատագիրն անհայտ է (տեսանյութ)
tsayg.am-ը գրում է. Հարաբերությունները շարունակում են չհարթվել: Գյումրու քաղաքապետարանն ու «Մինաս Ավետիսյան» հիմնադրամը շարունակում են ընդհանուր հայտարարի չգալ: Խնդիրը կապված է քաղաքապետարանի նիստերի դահլիճ տեղափոխված Մինասի որմնանկարներից մեկի ֆինանսական հարցերի հետ: Այս շահարկումներն արդեն 2 տարվա վաղեմություն ունեն: Որպես հետևանք, որմնանկարի ամրացման աշխատանքները մնացել են անավարտ: