ԱՄՆ-ում սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ շունը
Kalamazoo Gazette-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում 5 տարեկանում սատկել է աշխարհի ամենաբարձրահասակ շունը: Խոսքը գնում է Զևս մականվամբ գերմանական դոգի մասին, որն ապրում էր Միչիգան նահանգի Օտսեգո քաղաքում:
2012 թվականին շունն ընդգրկվել էր Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ շուն: Նրա հասակը կազմում է 112 սանտիմետր, իսկ կանգնած վիճակում՝ 2 մետր և 24 սանտիմետր: Շունը ծերությունից սատկել է նախորդ շաբաթ, նոյեմբերին նա կդառնար 6 տարեկան: