Թուրգութ Օզալի մահվան համար կասկածում են նրա կնոջն ու որդուն
Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ 1993 թվականին մահացած Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալի այրուն ու որդուն կասկածում են Թուրքիայի 8-րդ նախագահին (Թուրգութ Օզալ) թունավորելու մեջ: Ահմեթ Օզալն ու Սեմրա Օզալը մեղադրվում են տնտեսական շահ ստանալու նպատակով հանցավոր կազմակերպություն հիմնելու մեջ:
Ահմեթ Օզալն ու Սեմրա Օզալը 19 անգամ ցուցմունք են տվել դատարանում: Անկարայի գլխավոր դատախազրությունը սեպտեմբերի 13-ին սկսել է հետաքննել ամուսնու մահվան մեջ Սեմրա Օզալի հնարավոր մասնակցությունը: Դրա համար հիմք է հանդիսացել այն, որ Օզալի մահվան գործով միակ կասկածյալ, պաշտոնաթող գեներալ Լևենթ Էրսոզը Սեմրա Օզալին մեղադրել է ամուսնուն թունավորելու մեջ:
Լևենթ Էրսոզին «Էրգենեքոն» կազմակերպության գործով դատապարտել են 22.5 տարվա ազատազրկման: Թուրքիայում Օզալի աճյունն արտաշիրմմել էին 2012 թվականի սեպտեմբերին՝ չնայած նրան, որ նրա ընտանիքը դեմ է եղել դրան: Թեև Օզալի մարմնում հայտնաբերվել էր թույն, սակայն հաղորդվել էր, որ այն չի հանդիսանում Օզալի մահվան պատճառը: