Բաժիններ՝

Նախկին նախարարը էլի խոստացավ ու էլի խոստումը չկատարեց. Lorinews.am

Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները արդեն մի քանի ժամ է, ինչ Լոռու մարզպետարանի շենքի դիմաց սպասում են էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին, ով երեկ աշխատակիցների հետ հեռախոսազրույցում առաջարկել էր կտրուկ քայլերի չդիմել ու խոստացել էր այսօր ժամը 13-14:00-ն ընկած ժամանակահատվածում գալ Վանաձոր ու տեղում զրուցել աշխատակիցների հետ:

Տարածքում են գտնվում նաև ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ: Հիշեցնենք, որ աշխատակիցները երեկ որոշել էին փակել Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոճանապարհը, սակայն Լոռու մարզպետի հորդորով և նախկին նախարարի հետ զրույցից հետո որոշել էին մեկ օր էլ հանդիպել: Եվ ահա, սակայն ինչպես կարծում են մեկ տարուց ավել աշխատավարձ չստացած քիմիագործները, նախարարը կրկին խաբեց նրանց: Lorinews.am-ի թղթակիցը Հայքի հրապարակից հայտնում է, որ ժամը 15:00-ին ցուցարարների հետ հանդիպման է իջել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու հայտնել, որ Մովսիսյանը այսօր չի գալու Վանաձոր և փոխարենը աշխատակիցների հետ կհանդիպխի մյուս շաբաթ:

Մանրամասներն՝ այստեղ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս