«Վեցյակի» հետ համաձայնագիրն Իրանին հնարավորություն կտա դառնալ ՇՀԿ-ի անդամ. Նազարբաև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ելույթ է ունեցել Դուշանբեում ընթացող ՇՀԿ գագաթաժողովի ժամանակ:

Նազարբաևը հայտարարել է, որ սահմանված ժամկետում իրանական միջուկային ծրագրի շուրջ Իրանի ու «Վեցյակի» միջև համաձայնագրի ստորագրումը Իրանին հնարավորություն կտա դառնալու ՇՀԿ-ին անդամակցելու թեկնածու երկիր. «Ողջունում ենք Իրանի ու Արևմուտքի միջև երկխոսության առաջխաղացման ուղղությամբ բազմակողմ ջանքերը:

Հուսով ենք, որ Թեհրանն ու «Վեցյակի» երկրները իրանական միջուկային ծրագրի շուրջ երկարաժամկետ համապարփակ համաձայնագրին կհասնեն մինչև 2014 թվականի նոյեմբերը: Դա Իրանի համար հնարավորություններ կբացի դառնալու ՇՀԿ-ին անդամակցելու թեկնածու երկիր և անդամակցել նրան»:

Տեսանյութեր

Լրահոս