![](/banners/BeFunky-design.jpg)
Ֆրանսուա Օլանդը ժամանել է Իրաք
![](https://168.am/wp-content/uploads/2014/09/925033248.jpg)
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր ժամանել է Իրաք՝ աջակցելու համար այս շաբաթ ձևավորված երկրի կառավարությանը: Օլանդի ինքնաթիռն այսօր առավոտյան վայրէջք է կատարել Բաղդադի օդանավակայանում:
Նախագահի ինքաթիռն իր հետ Իրաք է բերել 15 տոննա մարդասիրական օգնություն, որը կհասցվի Իրաքի քրդական ինքնավարության կենտրոն Էրբիլ: Ակնկալվում է, որ Օլանդը կհանդիպի Իրաքի ղեկավարության հետ, և կողմերը կքննարկեն անվտանգության ապահովման ու «Իսլամական պետություն» արմատական խմբավորման դեմ պայքարի հարցերը:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Ֆրանսիան կարող է մասնակցել Իրաքում ռազմաօդային գործողությանը: