Հոգեպես անհավասարակշիռ երեխան հրդեհել է խորդանոցը
Սեպտեմբերի 11-ին, ժամը 17.51-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Երևան քաղաքի Ֆանարջյան փողոցի տներից մեկի նկուղից, տանը հոգեպես անհավասարակշիռ վիճակում գտնվող երեխա կա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.03-ին, մարվել՝ ժամը 18.06-ին: Վ. Մ.-ին պատկանող (վարձակալ՝ Ս. Ա.-ն) տան խորդանոցում այրվել է բուրդ (1.5 քմ) և մասամբ այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 3քմ):
Հրշեջ-փրկարարները խորդանոցից անվնաս դուրս են բերել Ն. Ա.-ին (ծնվ. 1999թ.):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն