Բաժիններ՝

ԱՄՆ-ի իշխանությունները Yahoo!-ին սպառնացել են օրական տուգանել 250.000 դոլարով՝ օգտատերերի տվյալները չտրամադրելու համար

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի իշխանությունները Yahoo! ընկերությանը ստիպել են հայտնել օգտատերերի գաղտնի տվյալները՝ սպառնալով օրական 250.000 դոլարով տուգանել նրան: Այս մասին երեկ նշվել է Yahoo!-ի պաշտոնական բլոգում:

Ընկերությունը հրապարակել է 1500 էջ փաստաթղթեր, որոնք առնչվում են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (NSA) հետ դատավարությանը: Yahoo!-ի ներկայացուցիչ Ռոն Բելը հայտարարել է, որ իշխանություններն ընկերության նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել 2007 թվականին:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ այդ ժամանակ փոփոխություններ կատարվեցին ԱՄՆ-ի օրենսդրությունում, որոնք հնարավոր դարձրին օգտատերի մասին ինտերնետային ընկերություններից տեղեկատվություն պահանջելը:

Բելն ընդգծել է, որ Yahoo!-ն հրաժարվել է կատարել NSA-ի պահանջները՝ գտնելով, որ դրանք խախտում են Սահմանադրությունը և դատի է տվել նրան, սակայն 1.5 ամյա դատավարությունից հետո տանուլ է տվել գործը:

Բելը հայտարարել է, որ փուլերից մեկում ԱՄՆ-ի կառավարությունը սպառնացել է օրական 250.000 դոլարով տուգանել ընկերությանը, եթե իրենք չենթարկվեն նրա պահանջներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս