Բաժիններ՝

Ադրբեջանը ADEX-2014-ի ժամանակ ներկայացրել է Gurze-2 զրահամեքենան

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանը երկրում ընթացող ADEX-2014 պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ առաջին անգամ ներկայացրել է Gurze-2 զրահապատ պարեկային մեքենան: Gurze-2-ը հանդիսանում է Gurze-ի կատարելագործված տարբերակը:

Այն ստեղծվել է Toyota Hilux 12 ամենագնացի բազայի վրա: Իր նախորդ տարբերակից Gurze-2-ը տարբերվում է գիշերային տեսանելիության սարքով ու գնդացիրով, ինչպես նաև շարժչի պաշտպանվածությամբ:  Նրա տեխնիկական առանձնահատկությունները հայտնի չեն:

Gurze զրահապատ պարեկային մեքենայի շնորհանդեսը տեղի է ունեցել 2012 թվականի վերջին: Այն ունի 7.62 միլիմետր տրամաչափի երկու և 12.7 միլիմետր տրամաչափի մեկ գնդացիր:

pic_b2f7a0dddf56126c50970b9a4c8c6674pic_136cd76f3176ec6fce6dbc5da9a01087

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս