Գարիբաշվիլին հանձնարարել է հետաքննել Կոբուլետիում մեդրեսեի բացման դեմ յուրօրինակ բողոքի ակցիան
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին մեկնաբանել է Կոբուլետիում (Աջարիա) մուսուլմանական մեդրեսեի (հոգևոր դպրոց) բացման դեմ անցկացված բողոքի ակցիան:
Կոբուլետիի բնակիչները խոզի կտրված գլուխ են կախել շինության դռներից մեկից՝ դրանով իսկ իրենց բողոքը հայտնելով մեդրեսեի հնարավոր բացման դեմ: Վրաստանի մուսուլմանների գլխավոր մուֆթի Ջեմալ Պակսաձեն Վրաստանի վարչապետին կոչ էր արել արձագանքել այդ միջադեպին:
Գարիբաշվիլին իրավապահ մարմիններին կոչ է արել անհապաղ հետաքննել տվյալ միջադեպը: Նա ընդգծել է, որ իրենք թույլ չեն տա կրոնական անհանդուրժողականության դրսևորումներ և կրոնական հողի վրա դիմակայություն: