Ադրբեջանը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկին կվաճառի 100 անօդաչու թռչող սարք. Ջամալով
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանն այս տարի, սեփական բանակի կարիքներն ապահովելուց բացի, ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկին վաճառելու է 100 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ): Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը:
Նրա խոսքերով՝ ներկա դրությամբ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության գործարաններում գործում է 51 արտադրամաս: Այս տարի ակնկալվում է 5 նոր գործարանի ու 7 արտադրամասի գործարկում: Նոր գործարաններում գերազանցապես արտադրվելու են 40-46 միլիմետր տրամաչափի նռնականետեր ու դրանց համար նախատեսված զինամթերք:
Բացի այդ, դանք կարտադրեն տարբեր տրամաչափի հրազգային զինատեսակների փամփուշտներ: Ջամալովի խոսքերով՝ մինչև 2015 թվականի առաջին քառորդը մեկնարկելու է տանկային ու հրետանային արկերի արտադրությունը՝ նախատեսված ադրբեջանական բանակի կարիքներն ապահովելու համար: