Հաջորդ շաբաթ տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. Մամեդյարով
Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը.
«Ադրբեջանը պատրաստ է ամփոփիչ համաձայնագրին հասնելու ելքով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ կառուցողական երկխոսությանը: Ադրբեջանը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության շուրջ համապարփակ խաղաղության համաձայնագրի նախապատրաստման բանակցությունները սկսելու օգտին:
Առաջին փուլում պետք է հայկական զորքերը դուրս բերվեն ԼՂ-ին հարակից շրջաններից, ինչն ինքնաբերաբար կլուծի բազմաթիվ խնդիրներ և մասնավորապես զորքերի շփման գծում դիպուկահարների գործողությունների հարցը:
Հաջորդ շաբաթ տարածաշրջան պետք է ժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, իսկ դրանից հետո հնարավոր կլինեն Նյու Յորքում ՄԱԿ-ի նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները»: