Իլհամ Ալիևը ԼՂ-ի հարցը քննարկել է Շտեֆան Ֆյուլեի հետ
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին, ով Բաքվում մասնակցել է ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակից երկրների արտգործնախարարների 4-րդ ոչ պաշտոնական հանդիպմանը:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ֆյուլեն ու Ալիևը քննարկել են «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում համագործակցությունը, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, տնտեսական, էներգետիկ ու քաղաքական ոլորտներում ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերություննները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրության կենտրոնում ընկած այլ հարցեր: