 
                        Ռուսաստանը միջօվկիանոսյան ջրանցք կառուցելու հարցում կօգնի Նիկարագուային
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Նիկարագուային անվճար կհատկացնի բարձրտեխնոլոգիական սարքավորում, որը կօգտագործվի այդ երկրի տարածքում կառուցվելիք միջօվկիանոսյան ջրանցքի կառուցման համար:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովը: Նրա խոսքերով՝ այդ ջրանցքի կառուցումը տնտեսական հարց է, և որ նման լուրջ ու խոշոր նախագծի իրագործումը պահանջում է ժամանակակից մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառում, որպեսզի երաշխավորվի դրա անվտանգությունը:
Պլանավորված է, որ Նիկարագուայի ջրանցքի կառուցումը մեկնարկելու է 2014 թվականի դեկտեմբերին: Նրա վերջնական երթուղին հաստատվելու է հունիսին, նախագիծը գնահատվում է մոտ 40 միլիարդ դոլար: Այդ ջրուղին կարող է մրցակցություն ծավալել իրենից 600 կիլոմետր հեռավորության վրա ընկած Պանամայի ջրանցքին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        