Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի վրա բարձրացվել է Շոտլանդիայի դրոշը

Daily Mail պարբերականում տեղ է գտել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ուղերձը, որում նա շոտլանդացիներին կոչ է անում առաջիկա հանրաքվեի ժամանակ քվեարկել Միացյալ թագավորությունից անջատվելու դեմ. «Թող որևէ մեկը չկասկածի, որ մենք մեծապես ցանկանում ենք, որ դուք մնաք, մենք չենք ցանկանում, որ ազգերի մեր միությունը փլուզվի»:

Քեմերոնը Շոտլանդիայի անջատումը համեմատել է խավարի մեջ պետության թռիչքի հետ: Միևնույն ժամանակ նա շոտլանդացիների համար կանխատեսում է վառ ապագա, եթե նրանք մնան թագավորության կազմում: Քեմերոնը խոստացել է ավելի մեծ արտոնություններ շնորհել նրանց:

Ի ապացույց իր այդ խոսքերի՝ Դաունինգ սթրիթում գտնվող վարչապետի լոնդոնյան նստավայրում երեկ երեկոյան բարձրացվել է Շոտլանդիայի դրոշը: Շոտլանդիայում անկախության հանրաքվեն անցկացվելու է սեպտեմբերի 18-ին: Եթե բնակչության մեծ մասը կողմ արտահայտվի Միացյալ թագավորության կազմից դուրս գալուն, ապա Շոտլանդիան անկախ կհռչակվի 2016 թվականի մարտի 24-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս