Բաժիններ՝

Օբաման պատրաստվում է իսլամականների դեմ պատերազմել առանց Կոնգրեսի թույլտվության

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսում ներկայացված երկու կուսակցությունների առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ չէ Կոնգրեսի թույլտվությունը՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի համար:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, Հանրապետական կուսակցության անդամ Ջոն Բոյները կողմ է արտահայտվել Օբամայի նախաձեռությանը՝ կապված Իրաքի անվտանգության ուժերի և սիրիական ընդդիմության մի շարք զինված խմբերի արդյունավետությունը բարձրացնելու հետ:

Բոյները հստակ հասկացնել է տվել, որ «Իսլամական պետություն» խմբավորումը պատրաստվում է պատերազմել իրենց դեմ, և ինչպես վկայել է Սիրիայի փորձը, որքան իրենք ավելի երկար են սպասում, այնքան ավելի բարդ է դառնում ընտրություն կատարելը:

Պլանավորված է, որ Օբաման վաղը կունենա ծրագրային ելույթ, որում կներկայացնի իսլամականների դեմ պայքարի ռազմավարությունը: ԱՄՆ-ում գոյություն ունի օրենք, ըստ որի՝ նախագահն իրավասու է առանց Կոնգրեսի հավանության պատերազմ վարել 60 օրվա ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս