Բաժիններ՝

«Իսլամական պետության» զինյալները քուրդ կանանց ու երեխաներին որպես ստրուկ վաճառում են 200-ական դոլարով

Իրաքյան Shafaaq News պորտալի փոխանցմամբ՝ Իրաքում զգալի տարածքներ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գերեվարված քուրդ կանանց ու երեխաներին նվաճած քաղաքների շուկաներում վաճառում են 200.000-ական դինարով (առնվազն 200 դոլար): 

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այդ իրավիճակը որակել է որպես մուսուլմանական աշխարհի աղետ: Իրաքի քրդերի ինքնավարության կենտրոն Էրբիլ քաղաքի երիտասարդ բնակիչներից մեկը պորտալին պատմել է, որ իր քեռին Մոսուլում 400.000 դինարով գնել է երկու եզդի աղջկա, որոնց զինյալները որպես ստրկուհի վաճառում էին քաղաքի շուկայում:

Երիտասարդը հավելել է, որ իր քեռին նրանց գաղտնի տեղափոխել է Քիրքուք, ուր և ազատ է արձակել նրանց՝ վախենալով, որ ահաբեկիչները կիմանան այդ մասին և նրան այլևս չեն վաճառի: Նրա խոսքերով՝ Մոսուլում շատերը, կարեկցանքից ելնելով, Մոսուլի շուկայում գնում են կանանց, ապա ազատ են արձակում ու օգնում նրանց, սակայն բնականաբար դա չի վերաբերում բոլորին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս