Բաժիններ՝

ԱՄՆ-ը վաղը կփորձի համոզել ՌԴ-ին՝ կրճատելու սեփական միջուկային զինանոցը. The New York Times

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ ամերիկյան պատվիրակությունը վաղը ժամանում է Ռուսաստան, որպեսզի փորձի համոզել Կրեմլին՝ հրաժարվելու համար միջուկային զինանոցի ընդլայնումից: Վաշինգտոնն ու Մոսկվան միջուկային զենքի պաշարների կրճատման մասին համաձայնագիրը ստորագրել են դեռևս 1987 թվականին:

ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը՝ որպես նրա իրավահաջորդ, պարտավորվել է կատարել այդ փաստաթուղթը: Սակայն 2008 թվականից սկսած՝ Կրեմլը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկմամբ սկսել է խախտել միջուկային զենքի մասին համաձայնագիրը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը միայն 2013 թվականի վերջին է ընդունել, որ Ռուսաստանը տապալում է միջուկային զինանոցի կրճատման մասին համաձայնագիրը: Ամերիկյան պատվիրակությունը վաղը կփորձի Մոսկվային համոզել վերադառնալ պարտավորությունների կատարմանը:

Ամերիկյան պատվիրակությունը գլխավորելու է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ սպառազինությունների վերահսկման գծով հանձնաժողովի նախագահ Ռոուզ Գոտեմյուլլերը: Ռուսական կողմի հետ բանակցություններին մասնակցելու են նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի, Պենտագոնի ու Էներգետիկ դեպարտամենտի ներկայացուցիչները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930