Հետագա տարիներին ուսուցիչների աշխատավարձերը միայն աճելու են. Վրաստանի վարչապետ
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ այսօր խոստացել է, որ հաջորդ տարվանից սկսած՝ կաճի ուսուցիչների աշխատավարձերը.
«2015 թվականին հատկացվելու են հավելյալ ֆինանսական միջոցներ, և մենք սկսելու ենք կարգի բերել ուսուցիչների աշխատավարձերի հարցում քաղաքականությունը: Ուսուցիչների աշխատավարձերը աճելու են նաև հետագայում: Աշխատավարձն աճելու է թե՛ 2016, թե՛ 2017 թվականներին»:
Գարիբաշվիլին ուսուցիչներին իրազեկել է ընթացիկ բարեփոխումների ու կրթական ոլորտի նորարարությունների մասին: Գարիբաշվիլին ընդգծել է, որ եվրոպական կրթական տիրույթին լիարժեք ինտեգրվելու համար անհրաժեշտ է բարձրացնել կրթության որակը, ինչի համար իրենք լուրջ ներդրումներ են կատարում կրթական ոլորտում: