Բաժիններ՝

ԵՄ-ը 2014-2017 թվականներին Հայաստանին կհատկացնի 140-170 միլիոն եվրո

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ԵՄ-ի անդամ երկրների, գործընկեր երկրների ու Եվրախորհրդարանի հետ խորհրդակցություններից հետո Եվրոպական հանձնաժողովը ընդունել է կարևոր որոշում, որն առնչվում է առաջիկա տարիներին գործընկեր ու հարևան երկրներին ԵՄ-ի կողմից ֆինանսավորելուն:

Այդ փաթեթն առնչվում է Հայաստանին, Ադրբեջանին, Ալժիրին, Բելառուսին, Հորդանանին, Լիբիային, Լիբանանին, Մարոկկոյին ու Թունիսին: Ընդհանուր առմամբ, այդ երկրներին առնչվող ծրագրերի իրագործման համար հատկացվելու է ավելի քան 5.5 միլիարդ դոլար:

Հայաստանը 2014-2017 թվականներին ԵՄ-ից ստանալու է 140-170 միլիոն եվրո: Այդ գումարի 35 տոկոսը հատկացվելու է մասնավոր սեկտորի զարգացմանը, 25 տոկոսը պետական կառավարման ոլորտի բարեփոխումներին, իսկ 20 տոկոսը՝ արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Միևնույն ժամանակահատվածում Ադրբեջանը ստանալու է 77-94 միլիոն եվրո, իսկ Բելառուսը՝ 71-89 միլիոն եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930