ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կարող է բացվել Թբիլիսիի մոտ գտնվող «Վազիանի» ռազմաբազայում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կարող է բացվել Թբիլիսիի մոտ գտնվող «Վազիանի» ռազմաբազայում: Այս մասին հայտնել է Վրաստանի Հանրային հեռարձակողի Առաջին հեռուստաալիքը:

Խոսքը գնում է այն կենտրոնի մասին, որի ստեղծումը նախատեսված է Ուելսում անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքներով երկրին հատկացված «Վրաստանի հետ համագործակցության ուժեղացված փաթեթով»: Մանրամասները հստակեցնելու համար այս շաբաթ Թբիլիսի են ժամանելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների պատվիրակությունն ու ռազմական փորձագետները:

Հենց այդ այցերից հետո էլ հայտնի կդառնան, թե ինչպիսի զորավարժություններ են անցկացվելու նոր ռազմաբազայում, և արդյոք այնտեղ են տեղակայվելո՞ւ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայացուցիչները, թե՞ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930