Բաժիններ՝

Լեհաստանն ու Նորվեգիան հերքել են Ուկրաինային ժամանակակից սպառազինություն մատակարարելու մասին լուրը

Rzeczpospolita թերթի փոխանցմամբ՝ Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը հերքել է այն տեղեկատվությունը, որ Վարշավան Կիևին մատակարարելու է ժամանակակից սպառազինություն. «ՆԱՏՕ-ի գագաթաժողովում չի եղել որևէ պայմանավորվածություն, որոնք կառնչվեն Ուկրաինա ժամանակակից զենքի մատակարարումներին»:

Սեմոնյակը սխալ է համարում Ուկրաինայի իշխանությունների կողմից նման բան հայտարարելը. «Դա շատ լուրջ հարց է, որը պետք է քննարկվի կառավարության բանակցությունների ժամանակ, և ոչ թե այն, ինչի մասին արժե բոլորին իրազեկել բլոգում»:

Նա չի բացառել, որ Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի և մասնավորապես Կիևի ու Վարշավայի միջև համագործակցության հարցերը կարող են դառնալ հետագա բանակցությունների թեմա: Սրանից առաջ էլ Ուկրաինային սպառազինություն մատակարարելու մասին տեղեկատվությունը հերքել էր Նորվեգիայի ՊՆ-ը:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն սեպտեմբերի 7-ին Facebook-ի իր էջում գրել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Նորվեգիայից ու Իտալիայից զենք մատակարարելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս