Ուկրաինան շահագրգռված է ադրբեջանական նավթի մատակարարմամբ
Abc.az-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան շահագրգռված է իր նավթավերամշակման գործարաններ ադրբեջանական նավթի մատակարարումների մեջ: Այս մասին Բաքվում ընթացող ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» էներգետիկայի նախարարների 4-րդ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պռոդանը.
«Մենք երկկողմ հանդիպում ենք ունենալու Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիկ Ալիևի հետ՝ քննարկելու համար նավթի մատակարարման ու հնարավոր համատեղ նախագծերի իրագործման հարցերը: Բնականաբար, մենք շահագրգռված ենք նրանում, որ ադրբեջանական նավթը մուտք գործի ուկրաինական գործարաններ»: