Թուրքիայում հայերի ու քրդերի դեմ գրաքննությունն այժմ տարածվել է նաև մյուսների վրա. Ասանժ
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը նախորդ ուրբաթ տեսակոնֆերանսի միջոցով մասնակցել է Ստամբուլում անցկացված Ինտերնետի չղեկավարման ֆորումի (Internet Governance Forum, IGF) աշխատանքներին:
Իր ելույթում Ասանժը զարմանալի չի համարել, որ նախկինում հայերի ու քրդերի դեմ գրաքննություն իրականացրած Թուրքիայում այսօր նույնպես առկա է գրաքննություն, սահմանափակված է խոսքի ազատությունը, որով տարբեր խմբերի լարում են միմյանց դեմ և այլն:
Ասանժն ընդգծել է, որ ազատ խոսքի հարցում մի խմբի դեմ բռնության մեխանիզմների գործադրումն անխուսափելիորեն վերջին հաշվով հանգեցնելու է նաև մյուս խմբերի դեմ բռնություններին:
Ասանժը հիշեցրել է, որ անցյալում լռության են մատնել երկրի քրդերի ու հայերի այն փաստարկների դեմ գրաքննությունը, որ 1915 թվականի զանգվածային սպանությունները ցեղասպանություն են:
Ասանժի խոսքերով՝ Թուրքիայում ներկայումս արգելափակված է ավելի քան 51.000 կայք, և բացի այդ, կառավարության կոռումպացվածության մասին արտահայտվող մարդկանց լռեցնելու համար արգելափակվել են YouTube-ն ու Twitter-ը:
Ասանժի հիշեցրել է, որ ժամանակին, երբ Դանիայի վարչապետը ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն էր, Դանիան փակել է երկրում գործած Roj TV քրդական հեռուստաալիքը, որպեսզի դրանով իսկ հանգստացնի Թուրքիայի իշխանություններին:
Վերջիններս վաղուց էին ցանկանում հասնել իրենց խոսքերով «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հեռուստաալիքի փակմանը: Դրա դիմաց Թուրքիայի իշխանություններն աջակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռասմուսենի ընտրվելուն: