Ավստրիացի լրագրողուհուն մուտքի վիզա չեն տրամադրել Ադրբեջանում

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ավստրիացի լրագրողուհի Յուտտա Բաուերին, ով հարավկովկասյան այցի ժամանակ ուղեկցում է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին, մուտքի արտոնագիր չեն տրամադրել Ադրբեջանում:

Die Presse պարբերականի լրագրողին մուտքի արտոնագիր տրամադրել են միայն Հայաստանում ու Վրաստանում, մինչդեռ Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել է տրամադրել այն: Ադրբեջանական կողմն իր գործողությունները բացարել է նրանով, որ լրագրողուհին գտնվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»՝ կապված ԼՂՀ այցելելու հետ:

Յուտտա Բաուերը չի թաքցնում այն փաստը, որ 2011 թվականին ժամանել է Հայաստան, իսկ այնտեղից էլ ուղևորվել է ԼՂՀ: Ավստրիական ԶԼՄ-ներում նույնպես կան այդ այցի մասին հիշատակումներ: Դրանից հետո նրան Ադրբեջանում հայտարարել են «անցանկալի անձ», ինչի մասին լրագրողուհին իմացել է միայն այն ժամանակ, երբ մուտքի վիզա ստանալու համար դիմել է Ադրբեջանի դեսպանատուն:

Վերջինիս աշխատակիցները լրագրողուհուն հայտնել են, որ նա դա կարող է ստանալ միայն Ադրբեջանի առջև պաշտոնական ներողություն խնդրելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս