Բաժիններ՝

Միթ Ռոմնին իր թեկնածությունը չի առաջադրի 2016 թվականի նախագահական ընտրություններում

Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին հայտարարել է, որ մտադիր չէ իր թեկնածությունն առաջադրել 2016 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում.

«Ես չեմ պլանավորում մասնակցել նախագահական հաջորդ մրցավազքին: Իմ ժամանակն անցել է»: Ռոմնին խոստովանել է, որ 2012 թվականի նախընտրական կամպանիայի ժամանակ թույլ են տրվել մի շարք սխալներ, իսկ Օբամայի շտաբը խելամտորեն օգտվել է դրանից:

Դրա հետ մեկտեղ Ռոմնին վստահություն է հայտնել, որ կլիներ առավել արդյունավետ պետության ղեկավար, քան Բարաք Օբաման է: Նրա խոսքերով՝ Օբաման չի կարողացել լուծել գործազրկության խնդիրը, ինչպես նաև վարում է անհաջող արտաքին քաղաքականություն:

Ռոմնին ուշադրություն է հրավիրել «Իսլամական ապետության» զինյալների վրա, որոնք վերջին շրջանում ակտիվացրել են իրենց գործունեությունը՝ հավելելով, որ Օբաման դեռ մեկ տարի առաջ է իրազեկվել հանցավոր խմբավորման կողմից աճող սպառնալիքի մասին, սակայն նա չի ձեռնարկել որևէ միջոց ու չի մշակել ռազմավարություն՝ այդ խմբավորման դեմ պայքարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս