ՆԱՏՕ-ն ուսումնասիրելու է Ուկրաինայում Ռուսաստանի կիրառած հիբրիդային պատերազմի մեթոդները
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ՆԱՏՕ-ն զբաղվելու է նոր «պատերազմ վարելու հիբրիդային մեթոդների» ուսումնասիրմամբ, որոնց Ռուսաստանը կիրառել է Ուկրաինայում: Այս մասին նշված է ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունում:
Տվյալ աշխատանքի զգալի մասը հանձնարարված է Լատվիայում գործող ՆԱՏՕ-ի Ռազմավարական կոմունիկացիաների կենտրոնին, որի աշխատանքի հիմնական ուղղություններն են քարոզչությունն ու տեղեկատվական կամպանիա ծավալելու մեթոդները:
ՆԱՏՕ-ն մտադիր է նաև վարժանքներ անցկացնել` հակազդելու համար հիբրիդային պատերազմի սպառնալիքին, երբ զինվորականների, կիսազինվորականների ու քաղաքական կառույցների օգտագործմամբ իրականացվում են ռազմական ու դիվերսիոն գործողություններ: