Բաժիններ՝

Շոտլանդացիների կեսից ավելին առաջին անգամ հանդես են եկել անկախության օգտին

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Միացյալ թագավորության կազմից Շոտլանդիայի դուրս գալու կողմնակիցները երկու տոկոսով գերազանցել են նրանց, ովքեր հանդես են գալիս միասնական պետության պահպանման օգտին: Այդ մասին են վկայել You Gov հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի տվյալները:

Դրանով իսկ անկախության կողմնակիցներն առաջին անգամ առաջ են անցել այդ մրցավազքում: Չի բացառվում, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, 300-ամյա միությունը պահպանելու համար, հանրաքվեի սկսվելուց առաջ կարող է հավելյալ արտոնություններ առաջարկել Շոտլանդիային:

Ելիզավետա II թագուհին լրջորեն մտահոգված է հանրաքվեի կապակցությամբ և խնդրել է ամեն օր իրեն իրազեկել դրան առնչվող լուրերի մասին: Շոտլանդիայի անկախության հանրաքվեն պետք է տեղի ունենա այս տարվա սեպտեմբերի 18-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս