Իրաքը հավանության է արժանացրել իսլամականների դեմ կոալիցիա ստեղծելու մասին Օբամայի պլանը
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքը հավանության է արժանացրել իսլամականների դեմ կոալիցիա ստեղծելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի պլանը:
Իրաքի արտգործնախարար Հոշիյար Զեբարին ողջունել է ամերիկյան այդ նախաձեռնությունը` այն գնահատելով որպես Իրաքին ուժեղ օգնություն: Նրա խոսքերով` Բաղդադն ունի օդային աջակցության, ինչպես նաև ցամաքային զորքերի համար նախատեսված սպառազինության ու հետախուզական տվյալների կարիք:
Օբաման սեպտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ներկայացրել էր «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ միջազգային կոալիցիա ստեղծելու մասին պլանը: Օբաման բացարձակապես անհրաժեշտ էր համարել տարածաշրջանային միջամտությունը` իսլամականներին հակազդելու համար: