ԱՄՆ-ը մեծացնելու է Վրաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը
Грузия Online-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ը մեծացնելու է Ռուսաստանին սահմանակից երկրներին` ներառյալ Վրաստանն ու Մոլդովան, ռազմական աջակցությունը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը.«Մենք պլանավորում ենք երկարաժակետ հեռանկարում մեծացնել օգնության ծավալն անվտանգության ոլորտում:
Եթե ստացվի (Կոնգրեսի) ֆինանսավորումը, ապա եվրոպական երկրներին աջակցելու նախագիծը ներառելու է նաև հավելյալ օգնություն` նախատեսված Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի համար: Բացի այդ, մենք սերտորեն աշխատում ենք ՆԱՏՕ-ի հետ, որպեսզի մշակենք այդ երկրներին աջակցելու ու շփումների ավելի ակտիվ ծրագրեր»:
Այսօր Վրաստան է ժամանում Պենտագոնի ղեկավար Չաք Հեյգելը: