ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովը 2016 թվականին կանցկացվի Վարշավայոմ
Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովն անցկացվելու է 2016 թվականին, Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում: Այս մասին հայտարարել է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:
Կոմորովսկին ՆԱՏՕ-ի գծով բոլոր գործընկերներին հրավիրել է Վարշավա և կարծիք է հայտնել, որ դա լավ փորձ կհանդիսանա Լեհաստանի համար. «Ինչևէ, դա կլինի ՆԱՏՕ-ի գագաթաժողով Լեհաստանում, Վարշավայում, այնտեղ, որտեղ ժամանակին ի հայտ է եկել և վերացվել է Վարշավյան պայմանագիրը (Վարշավյան բլոկը)»: