Բաժիններ՝

Վրաստանը պետք է մտածի խաղաղության և ոչ թե բողոքների մասին. Աբխազիայի ԱԳՆ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի արտգործնախարարի պաշտոնակատար Վյաչեսլավ Չիրիկբան Վրաստանին առաջարկել է ստորագրել խաղաղության համաձայնագիր և ոչ թե Աբխազիայի նկատմամբ բողոք ներկայացնել ՄԱԿ՝ կապված օգոստոսի 24-ին հանրապետությունում նախագահական ընտրությունների անցկացման հետ.

«ՄԱԿ-ում Աբխազիայի դեմ բողոքելու փոխարեն Վրաստանն ավելի լավ կլիներ ստորագրել խաղաղության ու ռազմական գործողությունները չվերսկսելու մասին համաձայնագիր: Դա իրական ներդրում կլիներ տարածաշրջանի իրավիճակի կայունացման գործընթացում»:

Սրանից առաջ Վրաստանը բողոք է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին ու ՄԱԿ ԱԽ-ին՝ միջազգային հանրությանը կոչ անելով դատապարտել Աբխազիայում նախագահական ընտրությունների անցկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս