Բաժիններ՝

Թուրքիայում պատժել են առաջին ոստիկանին՝ կապված «Գեզի» այգու ցույցերի հետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայում պատժվել է նախորդ տարի «Գեզի» այգու համար կազմակերպված բողոքի ակցիաների ճնշման մասնակից առաջին ոստիկանը:

Անկարայի ոստիկանության աշխատակից Ահմեթ Շահբազին մեղավոր են ճանաչել 2013 թվականի հունիսին բողոքի ակցիաների ժամանակ ցուցարար Էթհեմ Սարըսյուլուքի սպանության մեջ: Անկարայի՝ ծանր հանցագործությունները քննող 6-րդ դատարանը վճռել է նրան դատապարտել 7 տարի և 9 ամիս ազատազրկման:

Մեղադրող կողմն ի սկզբանե պահանջել է Շահբազին դատապարտել 26-33 տարվա ազատազրկման, սակայն դատարանը, հաշվի առնելով անկարգությունների գոտում տիրած իրավիճակը, զգալիորեն կրճատել է պատժաժամկետը:

Էթհեմ Սարըսյուլուքը գլխի շրջանում ծանր վնասվածք էր ստացել 2013 թվականի հունիսի 1-ին՝ Անկարայի կենտրոնում ընթացող բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ: Այդ ակցիան կազմակերպվել էր դրանից առաջ Ստամբուլում ցուցարարներին բռնի ցրելուց հետո:

Սարըսյուլուքի վրա կրակել էր ոստիկան Ահմեթ Շահբազը, ով հանկարծակի գործնականում հայտնվել էր ցուցարարների շրջապատման մեջ: Միջադեպի տեսաձայնագրությունում երևում է, թե նա ինչպես է հանում իր ատրճանակն ու կրակում Սարըսյուլուքի ուղղությամբ: Վերջինս օրեր անց մահանում է հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս