Ուկրաինան հուսով է ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ստանալ հատուկ գործընկերոջ կարգավիճակ. Յացենյուկ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան մտադիր է Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ստանալ դաշինքի հատուկ գործընկերոջ կարգավիճակ: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը.
«ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ ցանկալի է առանձին ընդգծել, որ մեր նպատակն Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի միջև հատուկ կարգավիճակ ստանալն է: Կարծում ենք, որ ՆԱՏՕ-ն պետք է Ուկրաինային հատկացնի «թիվ մեկ գործընկերոջ» հատուկ կարգավիճակ:
Հուսով ենք, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի իր առանցքային դաշնակցի կարգավիճակ: Ճիշտ որոշում կլիներ Ուկրաինային ՆԱՏՕ-ի շարքերն ընդունելը»:
Յացենյուկը հիշեցրել է, որ կառավարությունը հավանության է արժանացրել Ուկրաինայի ոչ բլոկային կարգավիճակը չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը, և որ այն պետք է անհապաղ ընդունվի խորհրդարանի կողմից: